211652_close_icon
views-count1216 դիտում article-date 13:28 23-03-2016

Կոմունալ տնտեսության բնագավառի ընդլայնված խորհրդակցություն` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տեղակալները, կոմունալ բաժինների պետերը, կենսապահովման բնագավառի կառույցների`«ԵրևանՋուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը: Անդրադառնալով ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին՝ Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հնարավորին աջակցելու է վարչական շրջանների աշխատակազմերին` սանմաքրման աշխատանքները և ծառատունկը նախապես հասցեագրված տարածքներում պատշաճ կերպով կազմակերպելու համար: Տեղերում ըստ անհրաժեշտության կապահովվեն մարդկային և տեխնիկական ռեսուրսներ ու գործիքներ, մեքենամեխանիզմներով ու մասնագիտացված այլ տեխնիկայով կսատարեն նաև կենսապահովման ոլորտի ընկերությունները: Հրայր Անտոնյանը հատկանշել է համատիրությունների մեծ դերը՝ կարևորելով բացատրական աշխատանքը`նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը գործընթացում ապահովելու համար: Վարչական շրջանների ղեկավարների տեղակալները տեղեկացրել են, որ հստակեցվել են կոնկրետ տարածքների պատասխանատուները: Գործընթացը կազմակերպվելու է այն սկզբունքով, որ ծառատունկին ու շաբաթօրյակին զուգահեռ, մինչև օրվա վերջ համապատասխան աղբավայրեր տեղափոխվի նաև կուտակված աղբը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կոմունալ տնտեսության բնագավառում հրատապ և ընթացիկ լուծում պահանջող մի շարք հարցեր, նախանշվել դրանց լուծման ուղիները: Հրայր Անտոնյանը հատկանշել է, որ պետք է համատեղ ջանքերով ու մեծ պատրաստակամությամբ անել առավելագույնը`բնակիչների առջև ծառացած խնդիրներն օպերատիվ լուծելու համար: Այսուհետ նման խորհրդակցություններն ամենշաբաթյա բնույթ կկրեն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր