Չինաստանը պատրաստ է ընդլայնել Բելգիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը երկրի բարձրադիր իշխանությունների անունից խստորեն դատապարտել է Բելգիայիմայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]ահաբեկչությունները[/url], հաղորդել է Xinhua գործակալությունը:
Վերջինս ընդգծել է, որ իր երկիրն իր համերաշխությունն է հայտնում բելգիացի ժողովրդին և եվրոպացիներին, ինչպես նաև վճռականորեն հանդես գալիս ցանկացած դրսևորմամբ ահաբեկչական գործողությունների դեմ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Չինաստանը պատրաստ է ընդլայնել միջազգային հանրության հետ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները՝ հանուն մոլորակի խաղաղության և կայունության:
Ավելի վաղ Բրյուսելի ահաբեկչությունները խստորեն դատապարտել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Հիշեցնենք, որ օդանավակայանում ու մետրոպոլիտենի կայարաններում հնչած պայթյունների հետևանքով զոհվել է 34, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ: