211652_close_icon
views-count2255 դիտում article-date 09:11 23-03-2016

ԿԳ նախարարը բանավոր նկատողություն Է արել կրթության պետական տեսչության պետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բանավոր նկատողություն Է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին։ Բանն այն Է, որ նախարարին լուրեր են հասել, որ Կարապետյանը մի քանի ուսումնարանների տնօրեններից գումար Է վերցրել՝ իր ավտոմեքենան նորոգելու համար։ Երբ տեսչության պետի այս քայլի մասին տեղեկացել Է Լևոն Մկրտչյանը, նրան դուր չի եկել, ինչի համար նկատողություն է արել Արամ Կարապետյանին։ Ի դեպ, ըստ լուրերի՝ նախարարի նկատողությունից հետո տեսչության պետը գումարները հետ Է վերադարձրել։ Այս լուրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը բացասական պատասխան տվեց։ «Զեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասաց Լուսինե Մարգարյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր