1416 դիտում
17:50 20-03-2016
Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը:
Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով:
Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, Ա. Խաչատրյանի և Ս. Գրիգորյանի, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից ժամանած սառնարանային մասնագետներին է ներկայացրել օզոնաքայքայիչ և օզոնաանվտանգ նյութերի կիրառման ոլորտները, ամենատարածված օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերը, օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի նկատմամբ Մոնրեալի արձանագրության 5-րդ հոդվածի երկրներում առկա պահանջարկը, սառնարանային և օդորակման սպասարկման ոլորտներում օզոնաանվտանգ նյութերի օգտագործման մասին տվյալների հավաքագրման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում առկա խնդիրները և այլ ոլորտային հարցեր:
Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների և մասնագետների միջև շարունակական ակտիվ համագործակցության և տվյալների փոխանակման, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա տեղեկատվական բազա ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
10:46 18-07-2014
Ձանձրալի հեռուստահաղորդումները նպաստում են ավելի շատ ուտելուն. ուսումնասիրություն
Այս բաժնից
4201 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1045 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1324 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան