Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որն ազդարարում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Այսօր` մարտի 20-ին, Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Ծաղկազարդի տոնն է, որը կոչվում է նաեւ ծառզարդար կամ ծառկոտրուկ: Այն տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա», երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով:
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով,առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները` խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը,աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։
Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այսօր եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: