211652_close_icon

Մեղրու լեռնանցքը բացվել է, փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

views-count2098 դիտում article-date 23:18 19-03-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, բացվել է Մեղրու լեռնանցքը: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր