Երկխոսությունը, որ եղավ Նիկոլի ու Առաքել Մովսիսյանի միջև, մեկը մյուսին համարժեք էր. Վահրամ Բաղդասարյան
Երկխոսությունը, որ եղավ Նիկոլի ու Առաքել Մովիսյանի միջև, մեկը մյուսին համարժեք էր. վիրավորանքներ` մեկը մյուսին համարժեք: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ավելացնելով. «Մենք ոչ միայն պետք է ՀՀԿ պատգամավորներին, այլ, առհասարակ, բոլոր պատգամավորներին հորդորենք, որ խուսափեն նման տիպի երևույթներից»:
Հիշեցնենք, որ հերթական քառօրյային, երբ Նիկոլ Փաշինյանը հարց էր ուղղել կառավարությանը՝ հարցնելով, թե առնչվող հարցի վերաբերյալ կոմպետե՞նտ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանրապետական Առաքել Մովսիսյանը տեղից նետեց` «դիշովկա», ինչին հաջորդեց` «դիշովկեն դու ես, արա՛», «տեղդ վեր ընկի՛», «դու՛ տեղդ վեր ընկի» արտահայտություններ և անգամ գոռոցներ ու հայհոյանքներ ԱԺ դահլիճում:
Իսկ այսօր մամուլը գրել էր, որ ՀՀԿ խմբակցությունում Առաքել Մովսիսյանին «նեղել» են: Ի պատասխան` Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես Առաքել Մովսիսյանին չեմ նեղել, բայց պարզապես նորից հորդորել եմ, որ ձեռնպահ մնա նման սադրանքներից, որովհետև ընդդիմությունը միշտ փորձում է սադրիչ գործողություններով անընդհատ վիճաբանության դաշտ բերել ՀՀԿ պատգամավորներին և հորդորել եմ, որ հնարավորինս ձեռնպահ մնան: Բայց ես ասել եմ, որ այս երկխոսությունը, որ եղավ, մեկը մյուսին համարժեք էր»:
Ի պատասխան հարցի, թե Առաքել Մովսիսյանի մոտ եղե՞լ է թյուր պատկերացում՝ «կոմպետենտ» բառի հետ կապված, վերջինս ասաց. «Չէ, չի եղել, ի՞նչ է նշանակում, որ հանրապետության նախագահի մասին ասում են` կոմպետենտ, չէ՛»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ինքը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Առաքել Մովսիսյանը երևի խառնել է «կոմպետենտ» և «իմպոտենտ» բառերը, դրա համար էլ այդպես կատաղել էր:


