1637 դիտում
16:45 19-03-2016
Ավագ դպրոցների աշակերտները հանդիպել են Արծրուն Հովհաննիսյանի հետ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աշակերտական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մարտի 19-ին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
Պարոն Հովհաննիսյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, բանակում իրականացվող բարեփոխումները, բանակի համալրման սկզբունքները և այլն։
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է նաև աշակերտների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերում էր հանրության շրջանում հերոսի կերպարի ձևավորմանը։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ գործում մեծ դեր ունեն քարոզչական միջոցները։ «Երբ մեր հիմնական քարոզչահարթակներում՝ հոլովակներ, ֆիլմեր, հաղորդումներ, երգեր և այլն, կգերազանցի ռազմահայրենասիրական թեման, երբ մեր հիմնական սերիալները կլինեն բանակի, հայրենասիրության, ազնվության, քաջության մասին, երբ սերիալներում կիսագողական բարքերով անձինք չեն լինի գլխավոր հերոսները, երբ հանրությունը ենթագիտակցորեն կմերժի նման կերպարներին, այդ ժամանակ էլ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իսկ այս ուղղությամբ անցած 20 տարիներին մենք բավականին բացթողումներ ենք ունեցել։ Այս ամենը հնարավոր է վերացնել հիմնականում միայն քարոզչության մեթոդով, մյուս մեթոդները միայն կարող են աջակցել»,- ասել է բանախոսը՝ նկատելով նաև, որ այս ուղղությամբ վերջին 5 տարիներին նկատելի են շտկման փորձեր։
Հանդիպման ավարտին աշակերտները նկատեցին, որ իրենց դպրոցներում իրականացվելիք ծրագրերում անպայման հաշվի կառնեն պարոն Հովհաննիսյանի խորհուրդները։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
16:00 06-02-2014
Ավագ դպրոցների աշակերտները կհանդիպեն հոգևորականի և հոգեբանի հետ
982 դիտում
11:11 06-10-2014
Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են Նժդեհի կյանքին
1061 դիտում
14:15 14-04-2015
Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են ռազմական ինստիտուտի ծրագրերին
Այս բաժնից
625 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
934 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան