Ավագ դպրոցների աշակերտները կհանդիպեն հոգևորականի և հոգեբանի հետ
Փետրվարի 7-ին՝ ժամը 16.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հետ կհանդիպեն Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանը։
Հոգևորականը և հոգեբանը դպրոցների ներկայացուցիչներին կտրամադրեն հիմնարար ու բազմակողմանի գիտելիքներ քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։
Հանդիպման նպատակն է նպաստել ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների կողմից քայքայիչ աղանդների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, ինչը կօգնի աշակերտներին աղանդավորական կառույցներից հեռու պահելուն։