10652 դիտում
13:01 19-03-2016
Մարտի 20-ին հանրապետության մի շարք շրջաններում կտեղա առատ ձյուն
Վաղը՝ մարտի 20-ին, հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կզգացվի մարտի 20-ի առավոտյան ժամերից: Շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ և կշարունակվեն մինչև մարտի 21-ի գիշերը:
Քանի որ ցիկլոնը իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, վաղը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Ելնելով այս հանգամանքից ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է վարորդներին նշված շրջաններ երթևեկել միայն խիստ անհարաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:
Մարտի 23-ից սկսած՝ մեր երկիր կգան հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով և գարունը կվերադառնա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրուցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
24387 դիտում
21:28 17-10-2016
Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առատ ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան
2176 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին