Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կանադայի կառավարությունը հավելյալ պատժամիջոցներ է սկսել կիրառել Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Ստեփան Դիոնը, փոպանցում է Tass-ը:
«Այսօրվա որոշումը աջակցում է Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական լուծման որոնմանն ուղղված միջազգային լայնածավալ ջանքերը»,-ասել է Դիոնը:
Նրա խոսքով՝ սահմանափակումները կգործեն մինչև մինսկյան համաձայնությունների իրագործումը:
«Սև ցուցակը» ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց 10 անուններ՝ Ալեքսանդր Օմելչենկոն, Էդուարդ Իոֆֆե, «Իժևսկի մեխանիկական գործարանը», «Ինրեսբանկը», «Մոսկովյան շրջանային բանկը», «Վոլգոգրադնեֆտեմաշը», «Իժմաշը», «Տեխնոպրոմէքսպորտը», «Տեխնոդինամիկա հոլդինգը», «Տեխմաշը», «Ռուսէլեկտրոնիքսը», «Շվաբե հոլդինգը»: