Կանադան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություն է արել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru֊ն՝ հղում անելով վարչապետի կայքի հայտարարությանը։
Ինչպես հայտնել է Հարփերը, նոր պատժամիջոցներ կսահմանվեն ռուսական ռազմարդյունաբերական կոմպլեքսների, ինչպես նաև՝ ֆինանսական և էներգետիկ ոլորտների նկատմամբ։
Նշվում է, որ պատժամիջոցնել են սահմանվել «Գազպրոմբանկ», Վնեշեկոնոմբանկ» և «Նովատեկ» ընկերությունների դեմ։ Հարփերը նշել է, որ պատժամիջոցներն ենթադրում են էներգետիկ ընկերությունների և ֆինանսական հիմնարկների կրեդիտացման դադարեցում։