Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կանադայի իշխանությունները հրապարակել են ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը, հաղորդում է BBC ծառայությունը:
Վիզային սահմանափակումներ են դրվել Երիտասարդների եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինի, Պավել Կնաիշևի և Անդրեյ Կովալենկոյի վրա:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև նույն միությունը, Marshall Capital Fund ներդրումային ընկերությունը և «Գիշերային գայլեր» մոտոցիկլավարների ակումբը: Վերջինս ցուցակում նշված է որպես «բայքերների հանցախումբ»:
Ցուցակում են հայտնվել պաշտպանության և էներգետիկ ոլորտների մի շարք կազմակերպություններ և ձեռնարկություններ՝ Միավորված ավիաշինարարական կորպորացիան, Տուլայի զինագործական ձեռնարկությունը, «Оборонпром»-ը, «Станкоинструмент» ասոցիացիան, «Գազպրոմնավթ»-ը, «Սուրգութնավթոգազ»-ը, «Տրանսնավթ»-ը:
Կանադան արգելել է նաև առևտուրը Ղրիմի հետ ֆինանսաներդրումային, զբոսաշրջային ոլորտներում: