211652_close_icon

ՀՀԿ խմբակցությունում Կարեն Ավագյանին ու «Շմայսին» նեղել են. «Հայկական ժամանակ»

views-count6728 դիտում article-date 09:11 19-03-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀԿ խմբակցության նիստում կուսակցական ընկերները բավական կոշտ են արձագանքել նախորդ օրը ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանի և Առաքել Մովսիսյանի պահվածքին: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հարցը՝ արդյոք Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ ոչ, սույն պատգամավորները ընդունեցին որպես անձնական վիրավորանք և փողոցային բառապաշարով սկսեցին իրենց ղեկավարին պաշտպանել Փաշինյանից: Փաշինյանը ստիպված էր նույն բառապաշարով նրանց կարգի հրավիրել: Գագիկ Մելիքյանը մեր թղթակցին հայտնել էր, որ խմբակցությունում երկու ՀՀԿ-ականների պահվածքը կքննարկեն և համապատասխան գնահատական կտան: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության նիստից Ավագյանն ու Առաքելյանը հեռացել են նեղսրտած»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր