6831 դիտում
21:49 12-12-2017
«Այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շատ այլ հայտնի անձանց». Արմեն Աշոտյան
Հումոր, երաժշտություն, անկեղծություն, պատմական ակնարկ, բլից հարցում, պարգևատրում. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը 25 տարեկան է:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է 1992-ին: Այն ՀՀ-ում առաջին ուսանողական ինքնակառավարման մարմինն է:
Դեկտեմբերի 12-ին Բժշկականում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էին ուսանողական խորհրդարանի առաջին և պատվավոր նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և 1992-ին՝ ուսանողական խորհրդարանի հիմնադրման տարեթվին, բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանը:
Պարոն Հակոբյանը հիշեց, թե ինչպես էր Արտակ Գրիգորյանը համառորեն ուզում ուսանողական կառույցը պառլամենտ անվանել. «Ուսանողական խորհրդարանը ստեղծվեց այն ծանր տարիներին: Արտակ Գրիգորյանի հետ սկսեցինք բանակցությունները, նա չգիտեմ որտեղից և ինչու ասում էր, որ պետք է կառույցի անունը դնել պառլամենտ: Մի քանի ամիս շարունակ ոգևորում էր ուսանողներին, հետո, երբ գործը հասավ ծայրահեղ աստիճանի, ընդհանուր համաձայնության եկանք, որ լինի խորհրդարան: Երկու-երեք տարի հետո Արտակ Գրիգորյանին հրավիրում էին ուրիշ բուհեր, թե մենք էլ ենք ուզում նման բան ստեղծել»:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեց այն օրերը, երբ ինքն էր ուսանողական խորհրդարանի նախագահ և նշեց՝ ամենակարևորն այն է, որ հարազատ բուհում, հարազատ բեմին է: Այնուհետև վստահեցրեց, որ այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շուո բիզնեսում ու քաղաքականության ոլորտում հայտնի տարբեր այլ ներկայացուցիչների:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատագմավոր Կարեն Ավագյանն էլ նշեց, որ իրեն բախտ է վիճակվել մինչ օրս շփվել ու աշխատել ուսանողական կառույցների հետ, որոնք օր օրի ավելի ազդեցիկ ու մրցունակ են դառնում. «Բժշկականի ուսանողական կառույցը նույն տեմպերով այսօր էլ առաջ է գնում, և անկախ ամեն ինչից այդ հնարավորությունը լինելու է, քանի որ այդ կառույցում հավաքվում են մարդիկ, որոնք լավ սովորելուց բացի ուզում են նաև ինչ-որ լավ բան անել կողքինների համար»:
Պարոն Ավագյանը հայտարարեց, որ որպես նվեր՝ ուսանողական խորհրդարանի ցանկացած վերազինման ծրագիր հիմնադրամի կողմից կարժանանա հավանության: Այնուհետև պատգամավորը մասնակցեց բլից հարցման:
ԵՊԲՀ ռեկտր Արմեն Մուրադյանն էլ, շնորհավորելով ուսանողներին, նշեց. «Ուսանողական խորհրդարանը կազմակերպված ուսանողությունն է, իսկ դա նշաակում է, որ կազմակերպված մեր ապագան է»:
Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեց պատմական ակնարկ ուսանողական խորհրդարանի ստեղծման մասին, հումորային և երաժշտական ծրագիր: Պարգևատրվեցին ուսանողական խորհրդարանի նախկին նախագահներն ու Բժշկականի նախկին ռեկտորները, որոնք իրենց ավանդն են ունեցել ուսանողական խորհրդարանի կայացման գործում:
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1664 դիտում
11:47 28-11-2022
Հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին․ Աննա Հակոբյան
2677 դիտում
22:13 10-05-2014
Արամ, ամեն ինչ կարամ. Կարգին Հայկոն՝ Արամ MP3-ի մասին
1620 դիտում
20:53 11-05-2014
Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել. Արամ MP3
Այս բաժնից
442 դիտում
18:40 20-05-2024
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
310 դիտում
18:27 20-05-2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
277 դիտում
18:02 20-05-2024
Ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին