2490 դիտում
23:51 18-03-2016
Հունիսին սպասվում է Հռոմի Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վատիկանի խոսնակն ասել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավանաբար Հայաստան կգա հունիսի վերջին և այստեղ մի քանի օր կանցկացնի։ Սակայն, խոսնակը նաև ասել է, որ այցի ստույգ օրը դեռ նշանակված չէ։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/18/77432/]Հիշեցնենք[/url], որ փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Ֆրանցիսկող պապի այցելությունը սպասվում է սեպտեմբերին։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացվել էր, որ 2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ էր Վատիկանի հետ:
Նմանատիպ նյութեր
3170 դիտում
19:28 18-02-2016
Սեպտեմբերին սպասվում է Հռոմի Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
1183 դիտում
19:57 16-06-2014
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1018 դիտում
13:47 22-06-2014
«Ֆրեսկո» փառատոնի ժյուրիի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Այս բաժնից
1654 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1036 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան