211652_close_icon

Գյուղնախարարության նախնական տեղեկությունները՝ հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին

views-count3207 դիտում article-date 16:38 18-03-2016
Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը: Արարատի մարզ Արարատի տարածաշրջան - նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն Արտաշատի տարածաշրջան - առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն Մասիսի տարածաշրջան - մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն: Արմավիրի մարզ Էջմիածնի տարածաշրջան - ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում): Արմավիրի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն: Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն: Վայոց Ձորի մարզ Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն: Վայքի տարածաշրջան – հիմնականում վնասներ չեն գրանցվել: Սյունիքի մարզ Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան: Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել: Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում: Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2...-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3... -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր