3197 դիտում
09:07 18-03-2016
Ինչպես է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը «հարիֆացրել» եվրոպացիներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու-երեք տարիներին Հայաստանի փաստաբանները հաճախ են բողոքում, որ Հայաստանից մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված դիմումներին տարիներով ոչ մի ընթացք չի տրվում: Իհարկե, անցած տարվա հուլիսից, երբ ԵԴ-ում Հայաստանը նոր դատավոր ունեցավ ի դեմս ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, իրավիճակը շտկվել է, և մեկը մյուսի ետևից ԵԴ-ն Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում: Սակայն միանշանակ է, որ նախկինում այս հարցում խնդիրներ են եղել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ-ի դեմ դիմումները «քնացնելու» գործը կազմակերպել է ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը ներկայումս ՀՀ ՍԴ դատավոր է: Նա ԵԴ-ում պաշտոնավարելու վերջին երկու տարիներին 2012 թվականից մինչև 2014 թվականն այնպես է արել, որ Հայաստանի գործերը քննության նախապատրաստող գրասենյակը համապատասխան մասնագետ չունենա: Օրինակ՝ մի աշխատակիցն ամիսներով արձակուրդ է գնացել, այնուհետև գործից դուրս է եկել: Մինչև նոր աշխատակից են մրցույթով ընտրել, ամիսներ է տևել: Բայց նոր նշանակված աշխատակիցն էլ, պարզվել է, հղիության վեցերորդ ամսում է եղել:
Այսինքն՝ կարճատև աշխատելուց հետո ֆիզարձակուրդ է մեկնել: Մի խոսքով՝ ամեն ինչ եղել է օրինականության շրջանակներում: Մինչև «հարիֆ» եվրոպացիների մոտ սկսել են այս խնդրի հետ կապված կասկածներ ի հայտ գալ, այս անգամ էլ Ալվինա Գյուլումյանն է որոշել ԵԴ դատավորի պաշտոնից մեկ տարի շուտ հեռանալ: Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ 2014-ի օգոստոսին:
Մինչև Հայաստանը ԵԴ-ում նոր դատավոր ունեցավ, անցավ ևս մեկ տարի: Այսպիսով, Ալվինա Գյուլումյանը կարող է իշխանական շրջանակներում գլուխ գովել, որ իրեն հաջողվել է եվրոպացիներին «հարիֆացնել» և Հայաստանից ստացվող դիմումները «քնացնել» առնվազն 3 տարի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6299 դիտում
19:47 27-06-2020
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն. Pastinfo.am
3053 դիտում
10:06 12-09-2018
Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմին դատի է տվել. «Ժողովուրդ»
1727 դիտում
17:17 02-08-2014
Ալվինա Գյուլումյանը՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ
Այս բաժնից
2269 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1774 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»