Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հաղթեց Նակամուրային և դարձավ մրցաշարի առաջատար
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/17/79851/]6-րդ տուրը[/url]: Այս տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Արոնյանը որոշակի առավելություն ուներ, սակայն Նակամուրան երկար ժամանակ գրագետ պաշտպանվում էր: Սակայն հայ գրոսմայստերը այնքան «տանջեց» մրցակցին, որ վերջինիս նյարդերը տեղի տվեցին, վերջնամասում սխալ թույլ տվեց և 83-րդ քայլին անձնատուր եղավ:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4 միավոր և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
3-րդ տեղ բարձրացավ Վիշի Անանդը (3,5 միավոր), որը սկզբնախաղում ջախջախեց Սվիդլերին և 25-րդ քայլին հաղթանակ տոնեց: Տոպալով-Գիրի, Կարուանա-Կարյակին պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:
Վաղը մրցաշարում հանգստի օր է, իսկ մարտի 19-ին կհանդիպեն առաջատարները` Կարյակինը սպիտակներով կխաղա Արոնյանի հետ: