211652_close_icon
views-count12877 դիտում article-date 17:06 17-03-2016

Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը: Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր