211652_close_icon
views-count1433 դիտում article-date 11:44 11-03-2014

Կաշվի պահեստից գողություն կատարողները հայտնաբերվեցին

Մարտի 9-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ժորա Բ.-ին և 1985 թ. ծնված Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի: Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակից մտնելով` Արզնիի գյուղի մոտ գտնվող կաշվի պահեստից գողացել են 350 կգ չմշակված կաշի: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր