Օբաման թարմ շունչ կհաղորդի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը թարմ շունչ կհաղորդի»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում սպասվելիք Ալիեւ-Սարգսյան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Washington Times պարբերականում հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն մարտի 31-ին Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:
«Այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը նպատակահարմար կլինի այն դեպքում, եթե Վաշինգտոնում եկել են այն եզրահանգման, որ բանակցային գործընթացը բովանդակային լուրջ վերանայումների պետք է ենթարկվի: Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա վերցնի պարոնայք Ալիևի ու Սարգսյանի հետ համատեղ մի եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը և շրջանառության մեջ նոր գաղափարներ դնի, ապա դա կարող է թարմ շունչ հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Մելիքյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: