ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝ հագնվել եղանակին համահունչ
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման:
Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, [color=#CC0000][b]ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝ [/b][/color]
[b]- գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները,
- չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,
- գրիպանման երևույթների առաջացման ժամանակ ահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,
- հագնվել եղանակին համահունչ:[/b]