211652_close_icon
views-count62332 դիտում article-date 21:33 16-03-2016

Քաղաքացին պնդում է` «ԱՐԱՐԱՏ» բանկը խարդախության ճանապարհով և անմարդկային վերաբերմունքով փորձում է խլել իրենց հայրական տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սոս Գևորգի Շահբազյանը 2012 թվականին աշխատում էր «Մանանդ» տաքսի ծառայությունում` որպես վարորդ: Տնօրենը՝ Քաջիկ Կարապետյանը, իմանալով, որ նա ունի հիպոթեքի պարտք, օգնում է նրան մարել այն, սակայն բնակարանի սեփականության վկայականը պահում է իր մոտ: Անցնում է 2 ամիս և խնդրում է Սոսին, որ բնակարանը որպես անշարժ գույք 1 տարով գրավադրեն «ԱՐԱՐԱՏ» բանկում՝ խոստանալով, մինչև մեկ տարին լրանալը կվերադարձնի վկայականը, իսկ նրանք պետք է ամսեկան մարեին Քաջիկի օգնած գումարը: Բնակարանի հետ մեկտեղ գրավադրվել էր նաև 11 անշարժ գույք: Գրավի դիմաց «ԱՐԱՐԱՏ» բանկը տալիս է 700 000 ԱՄՆ դոլար: Սոսը կնոջ՝ Աստղիկ Կարագուլյանի հետ միասին գնում է «ԱՐԱՐԱՏ» բանկ, և այնտեղ առանց զգուշացնելու, առանց պայմանագրին ծանոթացնելու ստորագրել են տալիս ինչ-որ փաստաթղթեր, իսկ գործողության մեջ այնքան են շտապում, որ կնոջ անձնագրի սերիայի փոխարեն լրացնում են ամուսնու անձնագրի սերիան: Պայմանագրում կան նաև այլ խախտումներ, որը ևս վկայում է պայմանագրի անվավեր լինելու մասին: 2014 թվականից Քաջիկ Կարապետյանը, չկարողանալով մարել բանկից վերցրած գումարները, դիմում է փախուստի: 2014 թվականի դեկտեմբերի 14-ին Սոս Շահբազյանին ուղարկվում է բռնագանձման մասին փաստաթուղթ առ այն, որ նա երկու ամսվա ընթացքում կամ պետք է վճարի 29 350 000 դրամին համարժեք ՀՀ դրամ, կամ ազատի բնակարանը: Բազմաթիվ դիմումներ են ներկայացվում «ԱՐԱՐԱՏ» բանկ , որ իրենց տեղեկացնեն բնակարանի դիմաց վճարված գումարի չափի մասին: Քաջիկ Կարապետյանի որդին՝ Ռազմիկ Կարապետյանը նույնպես դիմում է բանկին, որպեսզի բնակարանը վերադարձնեն, քանի որ գումարից 280 000 ԱՄՆ դոլարը մարվել էր և բանկում կար 11 գրավադրված անշարժ գույք: 2014 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ «ԱՐԱՐԱՏ» բանկին պարտքը կազմում էր 421 000 ԱՄՆ դոլար: Բանկը չի պատասխանում այդ դիմումին, և նրանք ստիպված դիմում են դատարան, որպեսզի ետ բերեն իրենց բնակարանը: 11 անշարժ գույքից վաճառվել էր 7-ը, և 421 000 ԱՄՆ դոլարից բանկին մարվել էր 343 000 ԱՄՆ դոլարը: Այժմ բանկին պարտքը կազմում է 78 000 ԱՄՆ դոլար, սակայն կա նաև 4 անշարժ գույք, որոնք դեռ չեն վաճառվել: 2015 թվականի հունվարից սառեցվել են բանկի տոկոսները: Սոս Շահբազյանը բանկին դիմում է խնդրանքով, որ այդ 4 անշարժ գույքից յուրաքանչյուրը գնահատվի 20 000 ԱՄՆ դոլար և մարվի 78 000 ԱՄՆ դոլարը, որը սակայն բանկը մերժում է: Այժմ նրանք ունեն դատարանի որոշում, որ իրենց չեն կարող հանել բնակարանից մինչև դատարանի վերջնական վճիռ կայացնելը: Սակայն բանկը, սահմանափակելով նրանց իրավունքները, պարբերաբար ճնշումներ է գործադրում, որ հրաժարվեն դատական հայցերից, վախեցնելով, թե նախագահը կզանգահարի և դատերը չեղյալ կհամարի, և որ իրենք ավելի հզոր են և վաղ թե ուշ տունը նրանց ձեռքից վերցնելու են: Դատարանից պահանջում են դատահաշվապահական փորձաքննություն, բայց բանկերը ոչ մի տեղեկություն չեն տրամադրում և ուզում են դատական գործը կոծկեն: 66-ամյա Սոս Շահբազյանը ունի առողջական լուրջ խնդիրներ ( ունի բրոնխյալ ասթմա և մեկ աչքը ամբողջովին կույր է), իսկ նրա մայրը` 90-ամյա Մարիամ Սահակյանը սրտի կաթված է տարել և 2-րդ կարգի հաշմանդամ է: Նրանք խնդրում են իրենց հարցին տալ ճիշտ և անկողմնակալ որոշում: Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր