Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն 1 մլրդ եվրոյից ավելի է: Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին և ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին:
Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ:
Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]