1020 դիտում
19:09 16-03-2016
Մասնագետները քննարկել են հղիության արհեստական ընդհատմանն առնչվող հարցեր
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում. այս և խնդրին առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման ընթացքում՝ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» և մի շարք ՀԿ-ների հետ:
Ներկայացնելով հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Երևանի քաղաքապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հարցերով հանձնաժողովի աշխատանքները,
որում, ի դեպ, ընդգրկված են բոլոր վարչական շրջանները, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնումը:
Ամփոփելով ծրագրի առաջին հանդիպման արդյունքները` մասնակիցները փաստել են, որ սեռերի իրավահավասարության և դրանով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար ընտանիքների հետ պետք է տարվեն առավել ընդգրկուն բացատրական աշխատանքներ, այդ թվում տեղեկատվական-բացատրական տարբեր միջոցով ապահովել հանրության իրազեկում:
Նմանատիպ նյութեր
891 դիտում
15:00 12-11-2014
Քննարկում` նվիրված սեռով պամանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին
1085 դիտում
15:20 29-06-2015
Մարզերում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցը լուրջ է դրված. փորձագետ
21853 դիտում
19:45 30-03-2017
Արցախում օրենքով արգելվել են հղիության արհեստական չհիմնավորված ընդհատումները
Այս բաժնից
862 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը