2491 դիտում
18:42 16-03-2016
Հայկական երաժշտությունը ջերմությամբ է ընդունվում Բեյրութում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշտապես կարևորում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցումն արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում։
Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի մարտի 15-ի համերգը բացվեց Ջիվան Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմով։ Հանդիսատեսը շատ ջերմորեն ընդունեց այս ստեղծագործությունը։
Երեկոյի ընթացքում տաղանդավոր թավջութակահար Էդգար Մորոն Երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։
Համերգի երկրորդ բաժնում Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հնչեց Մոդեստ Մուսորգսկու Պատկերներ ցուցահանդեսից ստեղծագործությունը (փոխադրությունը՝ Մորիս Ռավելի)։
Հանդիսատեսը բաց չէր թողնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և դիրիժորին՝ պահանջելով բիս։ Նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։
Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել ՄՏՍ-ը։
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
10:14 19-09-2014
ՀՅԴ-ն առանձնահատուկ ջերմությամբ է սկսել շփվել ՀՀԿ-ականների հետ. ՉԻ
657 դիտում
15:25 11-06-2015
Հանավայի հանրությունն առանձնակի ջերմությամբ է ընդունել Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմը
Այս բաժնից
859 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը