Հանավայի հանրությունն առանձնակի ջերմությամբ է ընդունել Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմը
                        Կուբայի մայրաքաղաք Հավանայի «Լա-Ռամպա» կինոթատրոնում կայացել է հարավաֆրիկյան պրոդյուսեր Անանդ Սինգհի «Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիլմի հատուկ ցուցադրությունը:
 Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Հանավայի հանրությունը առանձնակի ջերմությամբ է ընդունել երկար տարիներ ապարտեիդի դեմ պայքարող Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմը: 
2013-ին բրիտանացի ռեժիսոր Ջասթին Չադվիքի կողմից նկարահանված այս ֆիլմը պատմում է սևամորթների իրավապաշտպանի կյանքի մասին: 
150 րոպեների ընթացքում պատմվում է նրա մանկության տարիներիմ եժիմի դեմ պայքարի, երկարատև ազատազրկման և հետագա հաջող քաղաքական կարիերայի մասին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

