2164 դիտում
18:55 16-03-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Լիբանանում մասնակցել է Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին մասնակցել է Բեյրութում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ լիբանանցի գործարարների հետ:
ԱՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ ընդունելության և ամենօրյա հայրենանվեր գործունեության համար: Իր ելույթում Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «25 տարի առաջ Արցախի հայությունը իրավականորեն ամրագրեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ Արցախը հռչակելով անկախ: Իհարկե, մենք ստիպված եղանք հազարավոր հայորդիների կյանքերի գնով պաշտպանել այդ իրավունքը, որը հնարավոր չէր լինի առանց մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության մեծագույն աջակցության: 25 տարի առաջ ունեցել ենք կործանված կայսրություն , քայքայված տնտեսություն, հայաթափված գյուղեր, պատերազմի նախաշեմ, չունեինք զենք ու զինամթերք: Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող էինք հաղթել այս արդյունքներով, բայց հաղթեցինք: Հետո ոչ ոք չէր մտածում, որ զարգացման այսպիսի տեմպեր կունենանք:
Այո, տեմպերը բարձր են, կան նաև բազմաթիվ խնդիրներ: 25 տարիների ընթացքում արձանագրել ենք այն ամենը, ինչը կարող է գնահատվել բավարար: Անտարակույս, սփյուռքահայությունը մեծ դեր է ունեցել և այսօր էլ ունի այդ գործում: Ի՞նչ պետք է ունենանք 25 տարի հետո՝ առաջնահերթորեն ավելի հզոր ու մարտունակ բանակ և զարգացած տնտեսություն ու պետություն: Կուզեի այդ ճանապարհին միշտ գիտակցենք, որ հայրենիքը միայն սիրելու և այցելելու համար չէ, այլ նաև պատասխանատվություն է, որը մենք բոլորս պետք է կիսենք»:
Վարչապետ Հարությունյանը նաև հանդիպել է մի խումբ լիբանանցի գործարարների, ներկայացրել Արցախի տնտեսության առաջնահերթություններն ու ներդրումային գրավչությունը: Գործարարների հետ վարչապետը քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ կապերի հետագա խորացման շուրջ:
Նշված միջոցառումով ավարտվել է վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն:
Նմանատիպ նյութեր
3752 դիտում
20:55 20-01-2017
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կրկժանի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
2806 դիտում
22:15 22-09-2017
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են