3650 դիտում
14:19 16-03-2016
Հայտարարարված կեղծ զեղչերը խայտառակություն են. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում կա խայտառակ մի երևույթ, երբ հայտարարվում են կեղծ զեղչեր: Այս մասին ԱԺ ամբիոնից Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին հանձնաժողովի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` տեղեկացնելով, որ ասվածը վերաբերում է բոլոր բրենդային խանութներին:
«Զեղչերի համար նախատեսված ամիսներին այլ գին է, հետո, իբր, զեղչի ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են` 30-40 տոկոս զեղչ»:
Նա, արձագանքելով այն հայտարարությանը, որ տնտեսվարողներն ըստ իրենց զգացողության են գին բարձրացնում, կոչ արեց այդ պոետիկ հատվածը հանել բառապաշարից, այլապես հնարավոր է, որ ինչ-որ մեկը դիտել է Ռենուարի նկարն ու նրա մոտ այդ հոգեկան վերելքի ազդեցության տակ որոշում է կայացվել` գին բարձրացնելու:
Ըստ Ն. Զոհրաբյանի` ամեն օր տեսնում ենք, թե ինչպես օլիգարխներին պատկանող խանութներում 30-40 դրամով, աննկատ, տերյանական հուշիկ քայլերով գներ են բարձրանում:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը արձանագրեց, որ Հայաստանում բոլորին տանջում է հետյալ դիլեման. այդ ինչպե՞ս է ստացվում, որ նավթի գներն էժանանում են, սակայն բենզինը Հայաստանում չի էժանանում: Սա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, նշանակում է, որ կամ Հայաստանում բենզինն ածխաջրածնից չեն ստանում, կամ Վարդան Այվազյանն ինչ-որ բան այնպես չի ասում:
Նմանատիպ նյութեր
5844 դիտում
14:03 08-06-2016
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արածն աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ. Ն. Զոհրաբյան
1126 դիտում
14:17 01-03-2014
«Գազպրոմ»֊ն Ուկրաինային սպառնում է հետաձգել գազի սակագնի զեղչերը
6712 դիտում
14:52 19-08-2016
Հայաստանում, զեղչերը, հիմնականում, խաբեություն են. Արմեն Պողոսյան
Այս բաժնից
556 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1120 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն