211652_close_icon
views-count1250 դիտում article-date 13:40 16-03-2016

Եկեղեցում գողություն կատարողը խոստովանել է նաև «Լաչինի միջանցք»-ի հանցադրվագը

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին: Նա խոստովանել էր, որ Գյումրու «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 1992 թ. ծնված Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Ղ.-ն խոստովանել է, որ 2015 թ. դեկտեմբերին Գյումրիի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի տարածքում 1980 թ. ծնված Եղիսաբեթ Ն.-ի պայուսակից գողացել է 8.000 դրամ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր