Դատավարությունների կողմերի տվյալները թաքցրել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր Է՝ դատական դեպարտամենտի պաշտոնական կայք Էջը՝ datalex,am կայքը, սկսել Է գործել նոր դիզայնով և նոր սկզբունքներով։ Այս փոփոխության արդյունքում դատական գործերում ներկայացված կողմերի տվյալներն այլևս հնարավոր չէ տեսնել։ Նախկինում կայքի ցանկացած այցելու կարող էր հեշտությամբ պարզել, թե այս կամ այն գործով հայցվորը, պատասխանողը, մեղադրյալը կամ մեղադրողը, փաստաբանները ովքեր են։ Սովորական այցելուների համար այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեին։
Փոխարենը լրագրողների համար «դատալեքսը» հարուստ տվյալների շտեմարան էր։ Դրա միջոցով տեղեկանում էինք պաշտոնյաների վերաբերյալ դատական գործերի մասին, թե օրինակ՝ որ պաշտոնյան կամ գործարարը որքան հարկ է թաքցրել ու «հայտնվել» դատարանում, ինչը նրանք, բնականաբար, թաքցնում էին ու նույնիսկ հերքում։ Հիմա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ձեռամբ այդ համակարգն այլևս թույլ չի տալիս դատական կողմին նույնականացնել։ Ակնհայտ է, որ սա արվել է լրագրողներից տվյալները թաքցնելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։