211652_close_icon

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

views-count1075 դիտում article-date 22:29 15-03-2016
Մարտի 15-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են վարձակալած բնակարանի դուռը: *** Մարտի 15-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուդաղյան փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: *** Մարտի 15-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի փակ դուռը: *** Մարտի 15-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը: *** Մարտի 15-ին, ժամը 15.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող տարեց կինը չի կարողանում բացել այն. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը: ***

Նմանատիպ նյութեր