Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել
Մարտի 15-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 10 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Մարտի 15-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 4 շենքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի մակարդակ) քաղաքացիներ են մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:


