211652_close_icon
views-count1610 դիտում article-date 20:09 15-03-2016

Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը

Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջա­նակում` մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը: Խաչքարի տեղադրման առա­ջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով: Խաչքարը թվագրվում է 1598 թվականով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երևույթ էին: Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից` Ռուբեն Նալբանդյանն է: Հիշեցնենք, որ 2010 թվականին «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» Հայաստանի Հանրապետության հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Նմանատիպ նյութեր