ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վրա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի փոշին է նստել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս օրերին իրեն դնելով «կինոյի տղու տեղը»` պատկերացնում է, որ ինքը արդեն Ազգային Ժողովի նախագահ «Գալուստ Սահակյանն է»:
Ըստ Ազգային ժողովում ընդունված կարգի` նշված հատվածում, որտեղ այսօր կայանել էր Վ. Բաղդասարյանը իրեն սպասարկող Nissan մակնիշի 012 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան` իրավունք չուներ:
Այդ հատվածում թույլատրվում է կայանել միայն Ազգային Ժողովի նախագահի ծառայողական ավտոմեքենան, մինչդեռ Վ. Բաղդասարյանը երևի օգտվելով ԱԺ նախագահի բացակայությունից, մտածել է, որ չպետք է դատարկ տեղը թափուր մնա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի