26345 դիտում
22:31 14-03-2016
Դանակահարություն Վաղարշապատում. տուժածը հայտնում էր, որ վնասվածքը ստացել է փոսն ընկնելու հետևանքով, մինչդեռ տեղի ոստիկանները «կուտը չկերան»
Երեկ` մարտի 13-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի մասում ծակած-կտրած ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 25 շենքի բնակիչ, 35-ամյա Արտաշես Վեզիրյանն է:
Վերջինս ոստիկաններին հայտնել է որ վնասվածքը ստացել է ժամը 22:30-ի սահմաններում` Վազգեն Առաջինի փողոցում` փոսի մեջ ընկնելու հետևանքով:
Մինչ Վաղարշապատի հիվանդանոցի բժշիկների շնորհիվ 35-ամյա տղամարդը կփրկվեր` ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ա. Վեզիրյանի հայտնած տեղեկությունը վայր ընկնելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը:
Լրացուցիչ օպերատիվ տվյալներով պարզվում է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Չարենց թաղամասում նրա հետ վիճաբանել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռոման Խաչատրյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Վեզիրյանին:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքների արդյունքուն Ռ. Խաչատրյանը այսօր մեղայականով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել իր կողմից կատարած արարքը:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)