Օգնում են փրկարարները
Մարտի 13-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում քաղաքացուն իր բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Ս.-ին (1957 թ. ծնված) տեղափոխել են Գետափնյա փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկը:


