211652_close_icon

Առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն

views-count2029 դիտում article-date 21:39 13-03-2016
Մարտի 13-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) պատշգամբից քարեր են թափվել, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պատշգամբից թափվել են քարեր (մոտ 0.5 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայրում է գտնվել «Կենտրոն» համատիրության ինժեները, ով փոխանցել է, որ տեղում վերանորոգման աշխատանքներ կիրականացնեն:

Նմանատիպ նյութեր