1784 դիտում
18:46 13-03-2016
Հեղինակավոր միջազգային ITB տուրիստական ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները
Սույն թվականի մարտի 9-13-ը Բեռլինում ընթանում է ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության <<Փուլ III>> ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:
ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որտեղ միջազգային տուրօպերատորները և հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների և առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության և արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում: Հայկական պատվիրակության անդամ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնում է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքները բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների և վայրի բնության սիրահարների համար. <<Մեր խնդիրն էր պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի պահպանվող տարածքների գրավչությունն ու հնարավորությունները, ինչը, կարծում եմ հաջողվեց: Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար>>:
WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյանը կարևորելով էկոզբոսաշրջության զարգացումը, նշել է, որ WWF-ն աջակցում է նման միջոցառումներին Հարավային Կովկասի երկրների մասնակցությանը՝ նպատակ ունենալով նպաստել զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը տվյալ երկրների պահպանվող տարածքներում, քանի որ սա նպաստում է ինչպես պահպանվող տարածքների, այնպես էլ հարակից համայնքների տնտեսական զարգացմանն ու առաջխաղացմանը:
Նմանատիպ նյութեր
2542 դիտում
16:47 13-03-2017
Հայաստանը մասնակցել է «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
2141 դիտում
13:38 27-03-2019
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համար 966 հազար եվրոյի աջակցություն է հատկացվել
Այս բաժնից
631 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
931 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
553 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան