ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած զինծառայող, շարքային Սարգիս Դավիթի Օհանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին և կիսում է կորստյան ծանր վիշտը: