Թուրքիայի նախագահը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին այց կկատարի Ադրբեջան, հաղորդում է apa.ru-ն:
Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունենալու ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկների հետ:
Էրդողանը մեծաթիվ պատվիրակության հետ Ադրբեջան պետք է մեկներ փետրվարի 18-ին, սակայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով այցը հետաձգվել էր:
Բաքվում նա մասնակցելու է նաև Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: