Հավակնորդների մրցաշար. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով
Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրի հետ:
Թեպետ Գիրին որոշակի առավելություն ուներ, սակայն Արոնյանը շատ գրագետ պաշտպանությամբ մրցակցին 65-րդ քայլին համաձայնվել ոչ-ոքիի:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Կարյակին-Սվիդլեր, Նակամուրա-Կարուանա պարտիաները: Միայն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը կարողացավ հաղթել բուլղարացի Վեսելին Տոպալովին և դառնալ մրցաշարի առաջատարը:
Վաղը կկայանա մրցաշարի 2-րդ տուրը. Արոնյանի մրցակիցը կլինի հենց Վիշի Անանդը:



