1157 դիտում
17:17 11-03-2016
Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին
Ս. թ. մարտի 8-ին, Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվել է «Կանանց դերը կայուն զարգացման բնագավառում» խորագրով ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը՝ «Հայացք անցյալից» խորագիրը կրող ստեղծագործությունների շարքով։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:
Ցուցադրության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին ներկայացվել է հայկական տաղավարը` ստեղծագործական աշխատանքների պատմությունը: Իրինա Բոկովան բարձր է գնահատել հայ արվեստագետի ստեղծագործությունները:
«Հայացք անցյալից» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 18-ը: Մասնակից երկրներն են` Հայաստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Թուրքիան, Կուբան, Ուկրաինան:
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
19:28 14-05-2015
Հայկական երաժշտության երեկո Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
13831 դիտում
23:06 30-11-2017
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
1803 դիտում
23:07 26-06-2019
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին
Այս բաժնից
1072 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
916 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը