Տոմաս Տուխել. «Բորուսիան» հիանալի աշխատող մեքենա էր
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79264/]հաղթանակը[/url] (3:0):
«Մենք վստահ էինք խաղում, լավ էինք օգտագործում փոքր տարածությունները: Հենց սկզբից գրոհում էինք ու «Տոտենհեմին» թույլ չէինք տալիս մեր կիսադաշտ մտնել:
Շատ ուրախ եմ, թե ինչպես խաղացինք: Իմ թիմը շատ լավ աշխատող մեքենա էր: Մենք հարմարվեցինք մրցակցի ուժեղ կողմերին: Համբերեցինք ու ստիպեցինք համբերել «Տոտենհեմին»: Շատ դուր եկավ, թե ինչպես էինք գերիշխում:
Վստահ եմ, որ նույնը մեզ անհրաժեշտ է անել նաև Լոնդոնում: Դա նորից բարդ խաղ է լինելու», ասել է Տուխելը: