Տոմաս Տուխել. Մխիթարյանը իրեն հիանալի դրսևորեց
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգանի 21-րդ տուրում «Հանովերի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/13/77021/]հաղթանակը[/url]` 1:0: Հիշեցնենք, որ հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Շատ ծանր հանդիպում էր: Մենք լավ խաղացինք առաջին 15-20 րոպեները և դարպասը գրավելու հիանալիւ պահեր ստեղծեցինք:
Սակայն հետո մեր խաղում տեխնիկական խոտանն ավելացավ և ֆուտբոլիստները կորցրեցին զգոնությունը:
Մխիթարյանը մեր հակագրոհի ժամանակ իրեն հիանալի դրսևորեց: Նա միայն վերջին պահին որոշում կայացրեց, և կարողացավ գրավել դարպասը: Մենք գոհ ենք արդյունքից», ասել է Տուխելը: