211652_close_icon
views-count48145 դիտում article-date 19:31 10-03-2016

Փարաքարի դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքն ու հայր ու որդու դանակահարության փաստը տեսաձայնագրվել է. կասկածյալը որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները որոնում են Երևան քաղաքի Շինարարների փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Էմիլ Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 7-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ խուլիգանական դրդումներով հայր և որդի` 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին սուր կտրող-ծակող առարկայից մարմնական վնասվածքներ պատճաեռելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Վաղարշապատի ոստիկանությունում և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, այդ թվում` վկաներ և վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկների արձանագրած կադրերը, որով երևում է, թե ինչպես է կասկածյալ Է. Հովհաննիսյանը BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս գալիս, միանում իր ընկերներին և դանակի հարվածներ հասցնում հայր և որդի Պետրոսյաններին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/08/79022/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել էին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 15 շենքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Հակոբյանը: Եռյակը ձերբակալվել էր երեկ՝ մարտի 7-ին, Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ հայր և որդի, Փարաքար գյուղի բնակիչներ, 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Նշված փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վիրավոր հայրն ու որդին տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների հայտարարության, նրանք ի վիճակի չէին եղել կատարվածի մասին բացատրություններ տալ: Բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայրն ու որդին փրկվեցին, իսկ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ եռյակին բերման էին ենթարկում ոստիկանության Վաղարշապատի բաժին: [b]Կասկածյալ, 26-ամյա Էմիլ Հովհաննիսյան[/b] [img]/ups/images/0570526001457623862577473.jpg[/img] [b]Կասկածյալ, նախկինում դատապարտված, 24-ամյա Գեորգի Մերուժանի Խոջոյան [/b] [img]/ups/images/0559665001457617303203178.jpg[/img] [b]Կասկածյալ, 24-ամյա Սուրեն Աղասու Աթաբեկյան (փաստաբանի որդի) [/b] [img]/ups/images/0741117001457617339926953.jpg[/img] Կասկածյալ, 26-ամյա Սերգեյ Հրաչյայի Հակոբյան [img]/ups/images/0126034001457617363471424.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր