Հայտնի են բնակության համար աշխարհի ամենաթանկ քաղաքները
Բրիտանական Economist Intelligence Unit գիտահետազոտական կենտրոնը հրապարակել է իր կատարած հերթական հետազոտության՝ բնակության համար աշխարհի ամենաթանկ քաղաքների արդյունքները:
Ինչպես և նախորդ 2 անգամները, Սինգապուրը հայտնվել է վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 160 անուն ապրանք և ծառայություն՝ սնունդ, հագուստ, տնային ապրանքներ, կոսմետիկա, բնակարանի վարձակալություն, տրանսպորտային ծախսեր, դպրոցի և մանկապարտեզի համար նախատեսված վարձավճարները:
Նշվում է, որ Սինգապուրում տրանսպորտային ծախսը 2,5 անգամ գերազանցում է Նյու Յորքում տրանսպորտային ծախսերը: Երկրորդ և երրորդ տեղերում են Ցյուրիխը և Հոնկոնգը:
Տասնյակի մեջ են մտել նաև Փարիզը, Նյու Յորքը, Կոպենհագենը, Սեուլը և Լոս Անջելեսը: