Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը
«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը։
Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո, ինչը հինգ միլիոնով ավելի է, քան երկու հաջորդող լավագույնները՝ Դիոգո Կոստան և Գրեգոր Կոբելը (երկուսն էլ՝ 40 միլիոն եվրո)։
Դոնարուման 2025 թվականի ամռանը ՊՍԺ-ից տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Փարիզյան ակումբը չկարողացավ նրա հետ համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ Իտալացու գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում, բաց թողել 20 գոլ և 14 անգամ սեփական դարպասը պահել անառիկ։