211652_close_icon
views-count2440 դիտում article-date 15:37 13-09-2016

Հայտնի են աշխարհի 100 ամենականաչապատ քաղաքները

Arcadis ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում կազմվել են մեր մոլորակի 100 ամենականաչապատ քաղաքների ցուցակը։ Այդ մասին նշված է ընկերության պածտոնական կայքում։ Ցուցակը կազմելիս ներգրավվել են փորձագետները հաշվի են առել սոցիալական, էկոլոգիական ու տնտեսական գործոնները, ընդհանուր հաշվով՝ 32 տարբեր ցուցանիշներ։ Ցուցակը գլխավորում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը, երկրորդ հորիզոնականում է հայտնվել Սինգապուր քաղաք-պետությունը, որին հաջորդում են Շվեդիայի Ստոկհոլմ, Ավստրիայի Վիեննա, Մեծ Բրիտանիայի Լոնդոն, Գերմանիայի Ֆրանկֆուրտ, Հարավային Կորեայի Սեուլ, Գերմանիայի Համբուրգ, Չեխիայի Պրահա և Գերմանիայի Մյունխեն քաղաքները։ 100-յակը եզրափակում են Քենիայի Նայրոբի, Եգիպտոսի Կահիրե և Հնդկաստանի Կալկաթա քաղաքները։ [url=https://www.arcadis.com/en/global/our-perspectives/sustainable-cities-index-2016/comparing-cities/]Ցուցակն՝ ամբողջությամբ[/url]

Նմանատիպ նյութեր